Ղարիբաբադի. Մենք իրավական ճանապարհով կպարզենք Գործակալության գաղտնի զեկույցի արտահոսքի պատճառները
https://parstoday.ir/hy/news/iran-i129316-Ղարիբաբադի._Մենք_իրավական_ճանապարհով_կպարզենք_Գործակալության_գաղտնի_զեկույցի_արտահոսքի_պատճառները
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ԻԻՀ մշտական ​​ներկայացուցիչն անդրադառնալով արևմտյան լրատվամիջոցներից մեկում Իրանի վերաբերյալ Գործակալության վերջին գաղտնի զեկույցի հրապարակմանը, հայտարարել է. «Մենք իրավական ճանապարհով կպարզենք Գործակալության գաղտնի զեկույցի արտահոսքի պատճառները»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 06, 2020 05:50 Asia/Tehran
  • Ղարիբաբադի. Մենք իրավական ճանապարհով կպարզենք Գործակալության գաղտնի զեկույցի արտահոսքի պատճառները

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ԻԻՀ մշտական ​​ներկայացուցիչն անդրադառնալով արևմտյան լրատվամիջոցներից մեկում Իրանի վերաբերյալ Գործակալության վերջին գաղտնի զեկույցի հրապարակմանը, հայտարարել է. «Մենք իրավական ճանապարհով կպարզենք Գործակալության գաղտնի զեկույցի արտահոսքի պատճառները»:

Քազեմ Ղարիբաբադին, Իրանի ռադիոհեռուստատեսությանը տված հարցազրույցում նշել է, որ   Իրանի ու ՄԱԳԱՏԷ-ի միջև ՀԳՀԾ-ի ու երաշխիքների հետ կապված բոլոր նամակագրություններն իրականացվում են գաղտնի: Նա հավելել է. «Իրանն արդեն 20 տարի, գաղտնի ինֆորմացիայի պահպանման կապակցությամբ իր բողոքները ներկայացնում է գործակալությանը»: 

Ղարիբաբադին հավելել է. «Գաղտնի տեղեկատվության ցանկացած հրապարակում նախքան  իրավական ընթացակարգի ավարտը, բացառապես Իրանի Իսլամական Հանրապետության իրավասության տակ է, որպես այդ տեղեկատվության կրող և տիրապետող»:

Անցյալ ուրբաթ օրն արևմտյան լրատվամիջոցները հաղորդեցին, որ ՄԱԳԱՏԷ-ն անդամ երկրներին հայտնել է, որ Իրանը որոշել է ավելի առաջադեմ IR-2M ցենտրիֆուգներ տեղադրել Նաթանզի միջուկային կայանում: