ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարարի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i243022-ՄԱԳԱՏԷ_ի_գլխավոր_տնօրենը_հեռախոսազրույց_է_ունեցել_ԻԻՀ_ԱԳ_նախարարի_հետ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին և ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցում քննարկել են ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների վերջին զարգացումները և ընդգծել ապագա բանակցությունների համար համաձայնեցված շրջանակ մշակելու կարևորությունը։
(last modified 2026-02-19T07:45:44+00:00 )
Փետրվար 19, 2026 09:33 Asia/Tehran
  • ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարարի հետ

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին և ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցում քննարկել են ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների վերջին զարգացումները և ընդգծել ապագա բանակցությունների համար համաձայնեցված շրջանակ մշակելու կարևորությունը։

Iran Press-ի փոխանցմամբ՝ Աբբաս Արաղչին, գնահատելով ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի ներկայությունը Ժնևի բանակցություններին, ընդգծել է, որ Իրանը կենտրոնացած է ապագա բանակցությունների արդյունավետության համար նախնական և համաձայնեցված շրջանակ մշակելու վրա։

Գրոսսին դրական է գնահատել երեկվա հանդիպման արդյունքները և գործակալության պատրաստակամությունը հայտնել՝ աջակցություն և համագործակցություն ցուցաբերելու բանակցային շրջանակի ձևավորման գործում։

Կողմերը քննարկել են Իրանի և ԱՄՆ-ի միջև Ժնևում անցկացված անուղղակի բանակցությունների վերջին փուլի արդյունքները և մտքեր փոխանակել բանակցային շրջանակի նախագծի մշակման մեխանիզմների և պահանջների շուրջ։