Թեհրանում Թուրքիայի դեսպանը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն
https://parstoday.ir/hy/news/iran-i129578-Թեհրանում_Թուրքիայի_դեսպանը_կանչվել_է_Իրանի_արտաքին_գործերի_նախարարություն
Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է Թեհրանում Թուրքիայի դեսպանին ԱԳՆ կանչելու մասին՝ ի պատասխան Բաքու կատարած այցի ընթացքում վերջինիս միջամտական ​​և անընդունելի հայտարարություների:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Դեկտեմբեր 11, 2020 14:08 Asia/Tehran
  • Թեհրանում Թուրքիայի դեսպանը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն

Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է Թեհրանում Թուրքիայի դեսպանին ԱԳՆ կանչելու մասին՝ ի պատասխան Բաքու կատարած այցի ընթացքում վերջինիս միջամտական ​​և անընդունելի հայտարարություների:

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է. «Ուրբաթ օրը, Եվրասիայի նախարարի օգնականի և գլխավոր տնօրենի միջոցով, Թեհրանում Թուրքիայի դեսպանը կանչվել է արտաքին գործերի նախարարությունում: Դեսպանին փոխանցվել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն Էրդողանի հայտարարության կապակցությամբ անհապաղ բացատրություն է պահանջում Թուրքիայի կառավարությունից»:

Խաթիբզադեն հավելել է. «Թուրքիայի դեսպանին ասվել է, որ ավարտվել է տարածքային պահանջների և պատերազմող ու ընդարձկվող կայսրությունների դարաշրջանը»: 

Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է. «Թուրքիայի դեսպանին նաև ասվել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը որևէ մեկին թույլ չի տա միջամտել իր տարածքային ամբողջականությանը և ինչպես վկայում է Իրանի փառահեղ պատմությունը, մեր երկիրը չի վիճարկելու իր ազգային անվտանգության ոչ մի մասնիկը»:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի մեկնել էր Բաքու՝ մասնակցելու հայկական օկուպացված տարածքների ազատագրման կապակցությամբ ադրբեջանական ուժերի զորահանդեսին:

Արարողությանը, որին մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Էրդողանը կարդացել է անջատողականության թեմայով մի  բանաստեղծություն Արաքս գետի մասին, որն անցնում է Իրանի և Ադրբեջանի   սահմաններով:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio