Իրանի ԱԳՆ խոսնակ. Արտաքին քաղաքականությունը երևակայության վրա հիմնելն անխոհեմ է
https://parstoday.ir/hy/news/iran-i129586-Իրանի_ԱԳՆ_խոսնակ._Արտաքին_քաղաքականությունը_երևակայության_վրա_հիմնելն_անխոհեմ_է
Իրանի արտգործնախարարության խոսնակը, Թեհրանում Թուրքիայի դեսպանին ԱԳՆ կանչելու կապակցությամբ, նշել է. «Թուրքիայի դեսպանին ասել են, որ խելամիտ չէ արտաքին քաղաքականությունը երևակայությունների վրա հիմնելը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 12, 2020 05:55 Asia/Tehran
  • Իրանի ԱԳՆ խոսնակ. Արտաքին քաղաքականությունը երևակայության վրա հիմնելն անխոհեմ է

Իրանի արտգործնախարարության խոսնակը, Թեհրանում Թուրքիայի դեսպանին ԱԳՆ կանչելու կապակցությամբ, նշել է. «Թուրքիայի դեսպանին ասել են, որ խելամիտ չէ արտաքին քաղաքականությունը երևակայությունների վրա հիմնելը»:

 Սաիդ Խատիբզադեն  ուրբաթ Թվիթերում գրել է. «Թուրքիայում շատերը, ովքեր լավ գիտեն պատմությունը, պետք է նախքան բանաստեղծությունները կարդալը, իրենց պետական ​​պաշտոնյաներին հիշեցնեն դրա ստեղծվելու հիմքերի  մասին»: 

Իրանի դիվանագիտական կառույցի խոսնակը հավելել է. «Իրանի մաս կազմող սիրելի Ատրպատականը միշտ եղել է հայրենիքի հենակետը»:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի օրը  մեկնել էր Բաքու՝ մասնակցելու հայկական օկուպացված տարածքների ազատագրման կապակցությամբ ադրբեջանական ուժերի զորահանդեսին:

Արարողությանը, որին մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Էրդողանը կարդացել է անջատողականության թեմայով մի  բանաստեղծություն Արաքս գետի մասին, որն անցնում է Իրանի և Ադրբեջանի   սահմաններով: