Թեհրանում Ֆրանսիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ
Թեհրանում Ֆրանսիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳ նախարարություն:
Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը երեկ հաղորդագրություն է հրապարակել Ռուհոլլահ Զամի մահապատժի կապակցությամբ: Ի նշան բողոքի Ֆրանսիայի այդ քայլի դեմ, Թեհրանում Ֆրանսիայի դեսպան Ֆիլիպ Թիբուն կանչվել է Իրանի ԱԳ նախարարություն: Նախարարության Եվրոպայի հարցերի գծով գլխավոր տնօրեն և նախարարի օգնականը նրան է փոխանցել Իրանի իսլամական հանրապետության պաշտոնական բողոքը:
Ավելի վաղ, ի նշան բողոքի Եվրամիության հրապարակած հաղորդագրության դեմ, Թեհրանում Գերմանիայի դեսպանն էր կանչվել արտգործնախարարություն:
Իրանի իսլամական հանրապետության դեմ հոգեբանական պատերազմ հրահրող և թշնամուն ծառայող լրատվական կայքերից մեկի ղեկավար Ռուհոլլահ Զամը շաբաթ օրը մահապատժի է ենթարկվել՝ Իրանում լրտեսություն կատարելու, երկրի ռազմական բարձրաստիճան հրամանատարների, այդ թվում նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիին մատնելու, Իրանի դեմ պատժամիջոցների խստացման ուղղությամբ ԱՄՆ-ի հետ համագործակցելու և ագրեսիվ խռովությունների ձևերն ուսուցանելու մեղադրանքով: