Զարիֆ. Քաղաքական համապարփակ լուծումը Աֆղանստանում կայուն խաղաղության լավագույն երաշխիքն է
https://parstoday.ir/hy/news/iran-i130047-Զարիֆ._Քաղաքական_համապարփակ_լուծումը_Աֆղանստանում_կայուն_խաղաղության_լավագույն_երաշխիքն_է
Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Աֆղանստանում կայուն խաղաղության լավագույն երաշխիքը բոլոր աֆղանցի խմբերի մասնակցությամբ քաղաքական համապարփակ լուծումն է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 22, 2020 15:09 Asia/Tehran
  • Զարիֆ. Քաղաքական համապարփակ լուծումը Աֆղանստանում կայուն խաղաղության լավագույն երաշխիքն է

Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Աֆղանստանում կայուն խաղաղության լավագույն երաշխիքը բոլոր աֆղանցի խմբերի մասնակցությամբ քաղաքական համապարփակ լուծումն է»:

Մոհամմադ Ջավադ Զարիֆը երեքշաբթի օրը Թեհրանում Աֆղանստանի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Համդոլլահ Մոհեբի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Թեհրանի կողմից Քաբուլին  աջակցություն ցուցաբերելն Իրանի իսլամական հանրապետության սկզբունքային քաղաքականությունն է»:

Ընդգծելով երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային մասշտաբներով բարեկամ ու հարևան երկու երկրներ՝ Իրանի ու Աֆղանստանի միջև խորհրդակցությունների խորացման անհրաժեշտությունը, Զարիֆը գոհունակություն է հայտնել Խաֆ-Հարաթ երկաթգծի բացման կապակցությամբ, ասելով, որ այն ենթահող է ստեղծելու երկու երկրի համագործակցության ընդլայնման և արևելյան շրջանների հետ ավելի արագ հաղորդակցվելու  համար»:

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է ամերիկացի և այլ օտարերկրյա զինծառայողների Աֆղանստանից դուրս գալու անհրաժեշտությունը:

Աֆղանստանի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը ևս խաղաղության բանակցությունների հետ կապված վերջին զարգացումների մասին զեկույց ներկայացնելով, բարձր է գնահատել Աֆղանստանի կառավարությանն ու ժողովրդին աջակցելու Իրանի իսլամական հանրապետության դիրքորոշումը: