Հունվար 04, 2021 17:43 Asia/Tehran

ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հանրային կապերի գրասենյակը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Հարավային Կորեային պատկանող նավը, որը ուղեւորվում էր Սաուդյան Արաբիայի Ալ-Ջաբիլ նավահանգիստից, ԻՀՊԿ-ի «Զոլֆաղար» նավախմբի կողմից կանգնեցվել է՝ ծովային բնապահպանական օրենքները խախտելու պատճառով:

Հարավային Կորեայի դրոշով լողացող HANKUK CHEMI նավը տեղափոխում էր 7200 տոննա նավթաքիմիական նյութեր: Առգրավելուց հետո նավթատարը կայանվել է Բանդար Աբբաս նավահանգստում և գործը  փոխանցվելու է Իրանի դատական ​​մարմիններին՝ դատական ​​գործընթացներն անցկացնելու համար:

Նավը առգրվվել է երկուշաբթի օրը՝ Իրանի նավահանգիստների և ծովային կազմակերպության պահանջով և Հորմոզգան նահանգային դատախազության հրամանով:

Պիտակ