Իրանի խորհրդարանի պատգամավոր. Պատժամիջոցների շարունակմամբ ՀԳՀԾ-ի գործադրումը չի բխում Իրանի շահերից
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահն ասել է. «Եթե շարունակվեն Իսլամական Հանրապետության դեմ ճնշող պատժամիջոցները, ՀԳՀԾ-ի գործադրոմը չի բխելու Իրանի շահերից»:
Շահրիյար Հեյդարին Iran Press լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, նշելով, որ ՀԳՀԾ-ն միջազգային և բազմակողմ համաձայնագիր է, հավելել է. «ՀԳՀԾ-ից Միացյալ Նահանգների դուրս գալուց հետո, հակաիրանական պատժամիջոցները խստացվեցին»:
Իրանի Իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի տեղակալը հայտարարել է. «եթե ԱՄՆ-ի նոր վարչակազմը վերադառնա ՀԳՀԾ և կատարի իր պարտավորությունները, Իրանը կողջուի այդ որոշումը»:
Իրանի խորհրդարանի ընդունած «Պատժամիջոցները վերացնելու և իրանական ազգի շահերը պաշտպանելու ռազմավարական գործողություն» օրենքը կառավարությունից պահանջում է ուրանի հարստացում հասցնել 20 տոկոսի, ավելացնել ցածր մակարդակով հարստացված ուրանի պաշարները, իսկ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունից՝ գործարկել նոր սերնդի IR2M և IR6 ցենտրիֆուգներ:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio