Զանգանեն անդրադարձել է պատժամիջոցների պայմաններում իրանական նավթի վաճառքի և արտահանման նոր հնարավորություններին
Զանգանեն անդրադարձել է պատժամիջոցների պայմաններում իրանական նավթի վաճառքի և արտահանման նոր հնարավորություններին:
Երկուշաբթի օրը, Թեհրանում նավթի արդյունահանման ծավալները պահպանելու և բարձրացնելու ծրագրի երրորդ փուլի պայմանագրերի ստորագրման միջոցառման ժամանակ, Բիժան Նամդար Զանգանեն, կարևորելով վերականգնման գործոնի մեծացման ոլորտում ներդրում կատարելը, նշել է, որ այս փուլում կներդրվի 1 միլիարդ 200 միլիոն դոլար և նավթի արդյունահանմանը կավելանա օրական 100,000 բարելով:
Նշելով, որ նախկինում միլիարդավոր դոլարներ են ծախսվել, բայց արտադրությունը չի ավելացել, Իրանի նավթի նախարարն ասել է.«Էմբարգոյի ընթացքում նավթի արդյունաբերության ոլորտում մեծ փորձ է ձեռք բերվել»:
ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Հարավային նավթադաշտերի ազգային ընկերությունում և Օֆշորային նավթային ընկերությում 1.2 միլիարդ դոլար արժողությամբ նավթի արդյունահանման հզորության պահպանման և բարձրացման ծրագրի երրորդ փուլի պայմանագրերը կնքվել են նավթի նախարարի և Իրանի նավթի ազգային ընկերության գործադիր տնօրենի ներկայությամբ: