Իրան. Սաուդյան Արաբիան տարածաշրջանում ունի ապակայունացնող ամենաշատ զենքերը
Ժնևում տեղակայված միջազգային կազմակերպություններում և ՄԱԿ-ում Իրանի դեսսպանը և մշտական ներկայացուցիչը հայտարարել է. «Սաուդյան Արաբիան, որպես իր հարևանների դեմ պատերազմ և ագրեսիա հրահրող կոալիցիայի ղեկավար, տարածաշրջանում ունի ապակայունացնող ամենաշատ զենքերը»:
Էսմայիլ Բաղայի Համանեն, երեքշաբթժի օրն անդրադառնալով տարածաշրջանն ապակայունացնելու Սաուդյան Արաբիայի նախկին փորձին, հայտարարել է. «Զինաթափման խորհրդաժողովին Սաուդյան Արաբիայի ներկայությունը որպես դիտորդ անդամ և այդ երկիր անդամակցությունն այս կառույցին, հակասում է Ռիադի նպատակներին ու ծրագրերին»:
Բաղայի Համանեն հավելել է. «Սաուդյան Արաբիային և Արաբական Միացյալ Էմիրությունների մասնակցությունը զինաթափման խորհրդաժողովին թույլ չտալուն ուղղված Իրանի գործողությունները պայմանավորված են այս խորհրդաժողովի՝ որպես միջուկային զինաթափման ոլորտում միակ միջազգային բազմակողմ կառույցի, դիրքորոշման պահպանման վերաբերյալ Իրանի մտահոգություններով»:
Համանեի խոսքերով. «Սաուդյան Արաբիան, որպես տարածաշրջանի երկիր, որը միջազգային համապատասխան մարմինների վերահսկողությունից հեռու կասկածելի միջուկային ծրագիր է իրականացնում, չի կարող կառուցողական ներկայություն ունենալ զինաթափման վերաբերյալ քննարկումներում»: