Բայդենը Իրանի միջուկային ծրագրում սահամափակությունների խստաման կողմնակից է
https://parstoday.ir/hy/news/iran-i131430-Բայդենը_Իրանի_միջուկային_ծրագրում_սահամափակությունների_խստաման_կողմնակից_է
Սպիտակ Տան նոր խոսնակը հայտարարել է, որ Բայդենն Իրանի միջուկային ծրագրում սահամափակությունների խստաման կողմնակիցներից է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 21, 2021 13:00 Asia/Tehran

Սպիտակ Տան նոր խոսնակը հայտարարել է, որ Բայդենն Իրանի միջուկային ծրագրում սահամափակությունների խստաման կողմնակիցներից է:

Ջո Բայդենի երդմնակալության արարողությունից հետո կայացած առաջին մամլո ասուլիսում, Սպիտակ Տան խոսնակ Ջեյն Փսակին ՀԳՀԾ-ի վերաբերյալ ասել է.«Ի սկզբանե նախագահն Իրանի միջուկային ծրագրում սահմանափակությունների խստացման և առկա մտահոգությունները դիվանագիտության ճանապարհով  վերացնելու կողմնակից է եղել»:

Նշելով, որ Բայդենը մտադիր է Իրանի խնդրի վերաբերյալ խոսել ԱՄՆ-ի գործընկերների հետ, Փսակին հավելել է.«Իրանը պետք է վերադառնա միջուկային համաձայնությամբ նախատեսված սահմանափակություններին, որպեսզի կարողանանք այս ոլորտում առաջադիմություններ ունենալ»:

Բայդենի վարչակազմի առաջնահերթություններցի են դաշնային շինություններում ու հանրային վայրերում դիմակ կրելու անհրաժեշտությունը, մուսուլման երկրների քաղաքացիների համար ներգաղթի սահմանափակությունների վերացումը, Փարիզի բնակլիմայական պայմանագրին վերադառնալը և Մեքսիկայի սահմանային պատի կառուցման դադարեցումը: