Իրանը և Հայաստանը կարևորել են տեխնոլոգիական ոլորտներում հարաբերությունների ընդլայնումը
https://parstoday.ir/hy/news/iran-i131836-Իրանը_և_Հայաստանը_կարևորել_են_տեխնոլոգիական_ոլորտներում_հարաբերությունների_ընդլայնումը
Իրանի նախագահի գիտական և տեխնոլոգիական հարցերով տեղակալը և Հայաստանի հանրապետության Էկոնոմիկայի նախարարը կարևորել են երկու երկրների միջև տեխնոլոգիական ոլորտում հարաբերությունների ընդլայնումը:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հունվար 26, 2021 15:10 Asia/Tehran
  • Իրանը և Հայաստանը կարևորել են տեխնոլոգիական ոլորտներում հարաբերությունների ընդլայնումը

Իրանի նախագահի գիտական և տեխնոլոգիական հարցերով տեղակալը և Հայաստանի հանրապետության Էկոնոմիկայի նախարարը կարևորել են երկու երկրների միջև տեխնոլոգիական ոլորտում հարաբերությունների ընդլայնումը:

Երեքշաբթի օրը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ Թեհրանում    կայացած հանդիպման ժամանակ, կարևորելով երկու երկրների միջև համատեղ տեխնոլոգիական նախագծերի իրականացումը և ուսանողների փոխանակումն, Իրանի նախագահի գիտության և տեխնոլոգիայի հարցերով տեղակալ Սորենա Սաթարին ասել է.«Նախագահի գիտական ու տեխնոլոգիական  հարցերով զբաղվող բաժինը պատրաստ է Հայաստանի հետ կիսվել փորձով»:

Անդրադառնալով Իրանում գիտելիքների վրա հիմնված տնտեսության իրականացմանը Սաթարին ասել է. «Այս տնտեսության արդյունքը շոշափելի և կիրառելի է մարդկանց առօրյա կյանքում»:

Նշելով, որ տեխնոլոգիական և ինովացիոն էկոհամակարգի ձևավորումը ամենակարևոր և հիմնական անհրաժեշտությունն է երկրում գիտելիքահենք տնտեսության իրացման համար, Իրանի նախագահի գիտության և տեխնոլոգիայի հարցերով տեղակալը  հավելել է. «Կրթված ուժի կողքին համալսարանները, ինովացիոն գործարաններն ու կենտրոնները և  տեխնոլոգիական պարկերը այս էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են»:

Սաթարին նշել է «Ներկայումս Իրանում գործում է վեց հազար գիտելիքահենք ընկերություն, և անցած տարի նրանց գործունեության արդյունքը կազմել է  մոտ 12 միլիարդ դոլար»: