Զարիֆ. Տարածաշրջանում բոլոր ժողովուրդների իրավունքների հարգումն անհրաժեշտություն է
Կարևորելով տարածաշրջանի բոլոր երկրների, ներառյալ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, անկախությունն ու ազգային ինքնիշխանությունը, Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների իրավունքների հարգելն անհրաժեշտություն է:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ Երևանում կայացած հանդիպման ժամանակ, Մոհամմադ Ջավադ Զարիֆն անդրադառնալով երկու երկրների լավ ու բարեկամական հարաբերություններին, նշել է, որ Հայաստանն Իրանի կարևոր հարևանն է: Նա երկու երկրների հարաբերությունները գնահատել է որպես երկու կրոնների հետևորդների փոխգործակցության և երկխոսության խորհրդանիշ:
Կարևորելով տարածաշրջանի բոլոր ժողովուրդների իրավունքների հարգումը, Զարիֆն ասել է.«Իրանի իսլամական հանրապետության կարմիր գիծը Հայաստանի տարածքային ամբողջականությունն է»:
Ցավ հայտնելով վերջերս տարածաշրջանում տեղի ունեցած հակամարտությունների հետևանքով մարդկային կորուստների կապակցությամբ, Զարիֆը ասել է, որ Իրանը պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել այս ոլորտում: Նա հույս է հայտնել, որ տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները ավելի շուտ կլուծվեն:
Դատապարտելով տարածաշրջանում օտարերկրյա ահաբեկիչների և կռվողների ներկայությունն Իրանի արտգործնախարարն ասել է, որ այդ ուժերի առկայությունը երկու երկրների ընդհանուր մտահոգությունն է:
Նա հայտնել է Հայաստանի և մյուս հարևան երկրների հետ երկկողմ համագործակցություն ծավալելու և տարածաշրջանի երկրների ընդհանուր շահերին ու տնտեսական զարգացմանը նպաստելու Իրանի պատրաստակամության մասին:
Իրանի և Հայաստանի ԱԳ նախարարների բանակցության մյուս թեմաներն են եղել բանկային հարաբերությունները, և տրանսպորտի, Իրանի արտահանումների ու Արաքս գետի շրջակա միջավայրի հետ կապված հարցերը: