Զարիֆը հանդիպել է Հայաստանի վարչապետի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i131942-Զարիֆը_հանդիպել_է_Հայաստանի_վարչապետի_հետ
Իրանի արտգործնախարարը հանդիպել է Հայաստանի վարչապետի հետ:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հունվար 27, 2021 13:29 Asia/Tehran

Իրանի արտգործնախարարը հանդիպել է Հայաստանի վարչապետի հետ:

Շարունակելով Երեւանում Հայաստանի պաշտոնատար անձանց հետ խորհրդակցություններն Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը չորեքշաբթի օրը հանդիպում է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

ՀՀ վարչապետի հետ հանդիպումից առաջ, արտգործնախարարը հանդիպել է  արտգործնախարար Արա Այվազյանի հետ:

Վերջին օրերին Իրանի արտգործնախարարը տարածաշրջանային այցով մեկնել է Բաքու և Մոսկվա, իսկ Երեւանում անցկացրած խորհրդակցություններից հետո նա այսօր Հայաստանից կմեկնի Թբիլիսի:

Տարածաշրջանային այցերի շրջանակում, Զարիֆը Թբիլիսիից կմեկնի Անկարա՝ թուրք պաշտոնյաների հետ հանդիպելու և  երկկողմ խորհրդատվություններ անցկացնելու համար: