Երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային համագործակցության ամրապնդումը` Զարիֆի Հայաստան այցի նպատակները
Իրանի արտաքին գործերի նախարարն անդրադարձել է Հայաստանի իշխանությունների հետ կառուցողական խորհրդակցություններին և ընդգծել երկկողմ հարաբերությունների ու տարածաշրջանային համագործակցության ամրապնդման շուրջ համաձայնության գալու անհրաժեշտությունը:
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը չորեքշաբթի օրն անդրադառնալով Հայաստանի վարչապետի և արտգործնախարարի հետ կառուցողական խորհրդակցություններին, Թվիթերում գրել է.«Հանդիպումների ընթացքում մենք քննարկեցինք հետպատերազմյան տարածաշրջանների ընդհանուր մարտահրավերներն ու հնարավորությունները»:
Զարիֆը հավելել է. «Մենք պայմանավորվեցինք ամրապնդել երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային համագործակցությունները, ներառյալ՝ հաղորդակցական նախագծերը և հին մրցոակցությունները վերածել ապագա համագործակցության»:
Վերջին օրերին Իրանի արտգործնախարարը տարածաշրջանային այցով մեկնել է Բաքու և Մոսկվա, իսկ Երեւանում անցկացրած խորհրդակցություններից հետո, նա այսօր Հայաստանից կմեկնի Թբիլիսի: