Իրանի ԶՈՒ ավագ խոսնակ. Իսրայելի բանակի ԳՇ պետի հայտարարությունը երևակայության արդյունք է
Հունվար 28, 2021 06:02 Asia/Tehran
Իրանի ԶՈՒ ավագ խոսնակը հայտարարել է. «Իսրայելի բանակի ԳՇ պետի հայտարարությունը երևակայության արդյունք է»:
Գեներալ Աբուլֆազլ Շեքարչին չորեքշաբթի օրը հայտարարել է. «Իրանի միջուկային օբյեկտների և հրթիռային կայանների ոչնչացման ծրագրի վերաբերյալ Սիոնիստական ռեժիմի բանակի ԳՇ պետի վերջին հայտարարությունը երևակայության արդյունք է և վկայում է այն մասին, որ նրանք չեն ընկալել Իրանի ռազմական ուժը»:
Նա հավելել է. «Զինված ուժերի վերջին զորավարժությունների ժամանակ ցուցադրվեց Իրանի ռազմական ուժի մի մասը: Սակայն Իրանի ռազմական կարողությունն այնպիսին է, որ կարող է կտրուկ պատասխան տալ Սիոնիստական ռեժիմի և մյուս թշնամիների ամենափոքր սխալին»:
Պիտակ