ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է Սպահանի զբոսաշրջային վայրեր
Հունվար 30, 2021 06:07 Asia/Tehran
Իրան կատարած աշխատանքային այցի շրջանակներում, ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցել է Սպահան քաղաքի զբոսաշրջային, մշակութային ու պատմական վայրեր:
Ուրբաթ օրը, Սպահանի արվարձաններ կատարած այցի ընթացքում, Վահան Քերոբյանը հույս է հայտնել, որ հետկորոնավիրուսային ժամանակաշրջանում, Իրանի մեծությամբ և բնակչության խտությամբ թվով երրորդ քաղաքի ու Հայաստանի միջև զբոսաշրջային հարաբերությունները կընդլայնվեն:
Սպահան կատարած վեցօրյա այցի շրջանակներում, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է նաև արդյունաբերական մի շարք խոշոր ընկերություններ, այդ թվում՝ ավիաշինական ընկերություն, Mobarakeh Steel և Zob Ahan ընկերություններ:
Պիտակ