Չինաստանը Իրանին հասանելի կդարձնի BeiDou նավիգացիոն արբանյակային համակարգը
https://parstoday.ir/hy/news/iran-i132166-Չինաստանը_Իրանին_հասանելի_կդարձնի_beidou_նավիգացիոն_արբանյակային_համակարգը
Չինաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Քեշավարզադեն հայտարարել է, որ Չինաստանը Թեհրանին հասանելի կդարձնի BeiDou (BDS) անվանումով նավիգացիոն արբանյակային համակարգը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է իրանական Mehr News գործակալությունը։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Հունվար 30, 2021 07:21 Asia/Tehran
  • Չինաստանը Իրանին հասանելի կդարձնի BeiDou նավիգացիոն արբանյակային համակարգը

Չինաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Քեշավարզադեն հայտարարել է, որ Չինաստանը Թեհրանին հասանելի կդարձնի BeiDou (BDS) անվանումով նավիգացիոն արբանյակային համակարգը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է իրանական Mehr News գործակալությունը։

Մոհամմադ Քեշավարզադեն իր ելույթում պատմել է տարբեր ոլորտներում Թեհրանի եւ Պեկինի համագործակցության մասին, այդ թվում ՝ COVID-19 կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի, «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագիրը: Բացի այդ, դեսպանը հայտարարել է երկու երկրների միջեւ առեւտրային հարաբերությունների ընթացիկ մակարդակի մասին ՝ նշելով, որ երկկողմ կապերը հիմնված են բարեկամության եւ փոխադարձ հարգանքի վրա:

«Թեհրանը Պեկինի հետ կաշխատի Իրանում հինգերորդ սերնդի ինտերնետ-ենթակառուցվածքի ստեղծման ուղղությամբ», - հայտարարել է Իրանի դեսպան Մոհամմադ Քեշավարզադեն:

2015 թվականին Չինաստանը գործարկել է երրորդ սերնդի BeiDou նավիգացիոն համակարգը (BeiDou-3) ՝ գլոբալ ընդգրկման հնարավորությամբ:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio