Խաթիբզադե. Արևմտյան երկրների զենքը Պարսից ծոցի տարածաշրջանի անապահովության հիմնական պատճառն է
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ ֆրանսիական, ինչպես նաև արևմտյան այլ երկրների արտադրած զենքը Պարսից ծոցում անապահովության հիմնական պատճառն է:
Սաիդ Խաթիբզադեն շաբաթ օրն անդրադառնալով Ֆրանսիայի կողմից Պարսից ծոցի տարածաշրջանի երկրներին զենքի վաճառքին, ասել է. «Եթե Ֆրանսիայի իշխանություններին մտահոգում է Պարսից ծոցի տարածաշրջանի երկրներին մեծ ծավալներով զենքի վաճառքը, ապա նրանք պետք է վերանայեն իրենց քաղաքականությունը»:
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հավելել է, որ ֆրանսիական ու արևմտյկան զենքով կոտորվում են հազարավոր եմենցիներ: Խաթիբզադեն նշել է. «Այս զենքը Պարսից ծոցի տարածաշրջանում անապահովության հիմնական պատճառն է: Առանց ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Բրիտանիայի ու այլ արևմտյան երկրների զենքի վաճառքը դադարեցնելու, չի կարելի ակնկալել, որ այս զգայուն տարածաշրջանում կայունություն ու խաղաղություն հատսատվի»:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Փարիզում կայացած մամուլի ասուլիսում, տարածաշրջանի երկրներին, այդ թվում՝ Սաուդյան Արաբաիային, կոչ է արել մասնակցել միջուկային նոր պայմանագրի շուրջ բանակցություններին, ինչին Իրանը կտրականապես դեմ է: