Խաթիբզադե. Արևմտյան երկրների զենքը Պարսից ծոցի տարածաշրջանի անապահովության հիմնական պատճառն է
https://parstoday.ir/hy/news/iran-i132240-Խաթիբզադե._Արևմտյան_երկրների_զենքը_Պարսից_ծոցի_տարածաշրջանի_անապահովության_հիմնական_պատճառն_է
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ ֆրանսիական, ինչպես նաև արևմտյան այլ երկրների արտադրած զենքը Պարսից ծոցում անապահովության հիմնական պատճառն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 31, 2021 06:06 Asia/Tehran
  • Խաթիբզադե. Արևմտյան երկրների զենքը Պարսից ծոցի տարածաշրջանի անապահովության հիմնական պատճառն է

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ ֆրանսիական, ինչպես նաև արևմտյան այլ երկրների արտադրած զենքը Պարսից ծոցում անապահովության հիմնական պատճառն է:

Սաիդ Խաթիբզադեն շաբաթ օրն անդրադառնալով Ֆրանսիայի կողմից Պարսից ծոցի տարածաշրջանի երկրներին զենքի վաճառքին, ասել է. «Եթե Ֆրանսիայի իշխանություններին մտահոգում է Պարսից ծոցի տարածաշրջանի երկրներին մեծ ծավալներով զենքի վաճառքը, ապա նրանք պետք է վերանայեն իրենց քաղաքականությունը»:

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հավելել է, որ ֆրանսիական ու արևմտյկան զենքով կոտորվում են հազարավոր եմենցիներ: Խաթիբզադեն նշել է. «Այս զենքը Պարսից ծոցի տարածաշրջանում անապահովության հիմնական պատճառն է: Առանց ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Բրիտանիայի ու այլ արևմտյան երկրների զենքի վաճառքը դադարեցնելու, չի կարելի ակնկալել, որ այս զգայուն տարածաշրջանում կայունություն ու խաղաղություն հատսատվի»:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Փարիզում կայացած մամուլի ասուլիսում,  տարածաշրջանի երկրներին,  այդ թվում՝ Սաուդյան Արաբաիային, կոչ է արել մասնակցել միջուկային նոր պայմանագրի շուրջ բանակցություններին, ինչին Իրանը կտրականապես դեմ է: