Կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին բեռնվածքը Ռուսաստանից Իրան է ուղարկվել
Ռուսաստանում Իրանի դեսպանը հայտարարել է, որ կորոնավիրուսի Sputnik V ռուսական պատվաստանյութի առաջին բեռն ուղարկվել է Իրան:
ԻՌՆԱ-ի փոխանցմամբ, Ռուսաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել է. «Կորոնավիրուսի Sputnik V» ռուսական պատվաստանյութի առաջին բեռնվածքը հինգշաբթի օրն ուղարկվել է Իրան:
Ջալալին հավելել է, որ ռուսական «Sputnik V պատվաստանյութը գրանցվել է ավելի քան 16 երկրներում, այդ թվում ՝ Իրանում, հավելելով. «Իրանի Իսլամական Հանրապետությունը 16-րդ երկիրն էր, որ անցած շաբաթ գրանցեց այս պատվաստանյութը»:
Ռուսաստանում Իրանի դեսպանն ասել է. «Ուղղակի ներդրումների ռուսական ֆոնդի (RDIF) հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, որոշվել է պատվաստանյութը համատեղ արտադրել Իրանում»:
Sputnik V պատվաստանյութը Ռուսաստանում հաստատվել է 2020-ի օգոստոսին և արդեն իսկ տրամադրվել է մի շարք երկրների: