Իրանի բռնցքամարտի ազգային հավաքականը համատեղ ուսումնամարզական հավաք կանցկացնի Հայաստանի հետ
Իրանի բռնցքամարտի ազգային հավաքականը Հայաստանի ընտրանու հետ 12-օրյա համատեղ ուսումնամարզական հավաք կանցկացնի Թեհրանում:
Իրանի բռնցքամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալիռեզա Էստաքին նշել է, որ օտարերկրյա հավաքականների, այդ թվում Հայաստանի հավաքականի հետ համատեղ ուսումնամարզական հավաքն անց է կացվում բռնցքամարտիկներին Տոկիոյի օլիմպիական խաղերի մրցություններին նախապատրաստելու և մարզիկների ֆիզիկական և մտավոր պատրաստակամությունը բարձրացնելու նպատակով:
Սիրիայի ազգային հավաքականի մարզիկների հետ իրանցի բռնցքամարտիկների առաջին համատեղ ուսումնամարզական հավաքը և նրանց երկրորդ մարզումը կլինի Հայաստանի հավաքականի հետ որը կմեկնարկի մարտի 6-ին:
2021թ. ամառային օլիմպիական խաղերը տեղի կունենա Ճապոնիայի Տոկիո քաղաքում:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio