Իրանն ու Իրաքը դատական ոլորտի համագործակցություններին առնչվող երեք փոխհամաձայնության հուշագիր են կնքել
Իրանի և Իրաքի պաշտոնյաները դատական ոլորտի համագործակցություններին առնչվող երեք փոխհամաձայնության հուշագիր են կնքել:
Հիշյալ երեք փոխհամաձայնության հուշագրերը ստորագրվել են Իրանի դատական իշխանության ղեկավար Հոջաթոլէսլամ Էբրահիմ Ռեիսիի և Իրաքի դատական գերագույն խորհրդի նախագահ Ֆաեղ Զեյդանի մասնակցությամբ կայացած երկու երկրի դատական ոլորտի պատասխանատուների իրավական նիստից հետո:
Դատական համագործակցության փոխհամաձայնության հուշագիրը ստորագրել են երկու երկրի դատախազները, վերաքննիչ կազմակերպության համաձայնության փոխհուշագիրը ստորագրել են Իրաքի արդարադատության նախարարը և Իրանի վերաքննիչ կազմակերպության նախագահը, իսկ երկու երկրի կալանավայրերին առնչվող երրորդ հուշագիրը Իրանի կողմից ստորագրել է երկրի կալանավայրերի կազմակերպության նախագահը:
Երեքշաբթի օրը, Իրանի դատական իշխանության ղեկավարն ու նրան ուղեկցող պատվիրակությունը այցելել են Իրաքի դատական ձեռքբերումների թանգարան: