Իրանցի գործարարները կայցելեն Հայաստան. Դեսպանությունը հայտնում է ձեռք բերված պայմանավորվածության մասին
https://parstoday.ir/hy/news/iran-i133510-Իրանցի_գործարարները_կայցելեն_Հայաստան._Դեսպանությունը_հայտնում_է_ձեռք_բերված_պայմանավորվածության_մասին
ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունել է ԻԻՀ Հյուսիսային Խորասան նահանգի առևտրի պալատի նախագահ Սայիդ Փուր Աբադիին և նահանգի մի շարք գործարարների:
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Փետրվար 15, 2021 08:34 Asia/Tehran
  • Իրանցի գործարարները կայցելեն Հայաստան. Դեսպանությունը հայտնում է ձեռք  բերված պայմանավորվածության մասին

ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունել է ԻԻՀ Հյուսիսային Խորասան նահանգի առևտրի պալատի նախագահ Սայիդ Փուր Աբադիին և նահանգի մի շարք գործարարների:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Իրանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ հյուրերը հետաքրքվել են Հայաստանում ներդրումներ իրականացնելու և տնտեսական գործունեությամբ զբաղվելու հնարավորություններով։

Դեսպան Արտաշես Թումանյանը զրուցակիցներին ներկայացրել է Հայաստանի գործարար միջավայրի վիճակը և տնտեսության առանձնահատկությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա օրերին կազմակերպել  Հյուսիային Խորասան նահանգի առևտրի պալատի և գործարար շրջանակների ներկայացուցիչների այցը Հայաստան:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio