Ռեիսի. Իրանը մնալու է հզոր և անկախ Իրաքի կողքին
https://parstoday.ir/hy/news/iran-i133548-Ռեիսի._Իրանը_մնալու_է_հզոր_և_անկախ_Իրաքի_կողքին
Իրանի դատական իշխանության ղեկավարն ասել է.«Իրանը մնալու է հզոր և անկախ Իրաքի կողքին»:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Փետրվար 15, 2021 14:46 Asia/Tehran
  • Ռեիսի. Իրանը մնալու է հզոր և անկախ Իրաքի կողքին

Իրանի դատական իշխանության ղեկավարն ասել է.«Իրանը մնալու է հզոր և անկախ Իրաքի կողքին»:

Երկուշաբթի օրը, Իրաքի ժողովրդին հղած ուղերձում, Իրանի դատական իշխանության ղեկավար Սեյեդ Էբրահիմ Ռեիսին, բարձր է գնահատել Իրաքի կատարած այցի ընթացքում այդ երկրի ժողովրդի ու պաշտոնյաների հյուրընկալությունը:

Նշելով, որ Իրանի ու Իրաքի ժողովուրդները շարունակելու են նահատակներ Ղասեմ Սոլեյմանիի և Աբու Մեհդի ալ-Մոհանդեսի ճանապարհը, Ռեիսին ասել է.«Իրանի ու Իրաքի ժողովուրդները նրանց վրեժը լուծելու են և թույլ չեն տալու, որպեսզի ամերիկացի զավթիչները մնան տարածաշրջանում»:

«ԻԻՀ-ը մնալու է  հզոր և անկախ Իրաքի կողքին և ինչպես հեղափոխության մեծարգո առաջնորդն է ընդգծել, աջակցելու են Իրաքի բարգավաճմանն ու զարգացմանը»,-ասել է Իրանի դատական իշխանության ղեկավարը: