Եթե պատժամիջոցները գործնականում չչեղարկվեն, Իրանը կդադարեցնի Լրացուցիչ արձանագրության կատարումը
https://parstoday.ir/hy/news/iran-i133844-Եթե_պատժամիջոցները_գործնականում_չչեղարկվեն_Իրանը_կդադարեցնի_Լրացուցիչ_արձանագրության_կատարումը
Միջազգային հարցերով Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականն ասել է.«Պատժամիջոցները չչեղարկվելու դեպքում, առաջիկա երեք օրերի ընթացքում, Իրանը կդադարեցնի Լրացուցիչ արձանագրության կատարումը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 19, 2021 07:36 Asia/Tehran
  • Եթե պատժամիջոցները գործնականում չչեղարկվեն, Իրանը կդադարեցնի Լրացուցիչ արձանագրության կատարումը

Միջազգային հարցերով Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականն ասել է.«Պատժամիջոցները չչեղարկվելու դեպքում, առաջիկա երեք օրերի ընթացքում, Իրանը կդադարեցնի Լրացուցիչ արձանագրության կատարումը»:

Ուրբաթ օրը, Թվիթերում արած գրառման մեջ, նշելով, որ ՀԳՀԾ-ի համաձայնության վերադառնալու  ԱՄՆ-ի և եվրոպական երկրների ժամկետն ավարտվում է, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը գրել է. «Եթե պատժամիջոցները գործնականում չչեղարկվեն, Իրանը կդադարեցնի Լրացուցիչ արձանագրության կատարումը»:

Նա նշել է, որ Իրանն այլևս չի սպասելու Սպիտակ տան և եվրոպական երեք երկրների հանդիպումներին, լուսանկարներին ու դատարկ խոստումներին:

Իրանի իսլամակն խորհրդարանի կողմից հաստատված «Իրանի ժողովրդի շահերը պաշտպանելու և պատժամիջոցները չեղարկելու ռազմավարական քայլ» օրենքի կետերից են 20 տոկոսանոց ուրան հարստացնելը, ցածր մակարդակում հարստացված ուրանի պաշարներն ավելացնելը և նոր սերնդի IR2M և IR6 ցենտրիֆուգների կիրառումը: