Զարիֆ. Միացյալ Նահանգները պետք է առանց նախապայմանի չեղարկի Թրամփի սահմանած բոլոր պատժամիջոցները
https://parstoday.ir/hy/news/iran-i133864-Զարիֆ._Միացյալ_Նահանգները_պետք_է_առանց_նախապայմանի_չեղարկի_Թրամփի_սահմանած_բոլոր_պատժամիջոցները
ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է. «ԱՄՆ-ն պետք է առանց նախապայմանի չեղարկի Թրամփի սահմանած բոլոր պատժամիջոցները»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 19, 2021 12:27 Asia/Tehran
  • Զարիֆ. Միացյալ Նահանգները պետք է առանց նախապայմանի չեղարկի Թրամփի սահմանած բոլոր պատժամիջոցները

ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է. «ԱՄՆ-ն պետք է առանց նախապայմանի չեղարկի Թրամփի սահմանած բոլոր պատժամիջոցները»:

Ուրբաթ օրը, Թվիթերում արած գրամռան մեջ, անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից «Ձգանի մեխանիզմ»-ը կիրառելու վերաբերյալ որոշման չեղարկմանը, Զարիֆը գրել է. «ԱՄՆ-ն պետք է 2231 բանաձևի համաձայն, առանց նախապայմանների և ամբողջությամբ չեղարկի Թրամփի սահմանած բոլոր հակաիրանական պատժամիջոցները»:

Իրանի ԱԳ նախարարը հավելել է. «ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների չեղարկումից անմիջապես հետո, Իրանը կդադարեցնի իր պարտավորությունների կրճատման գործընթացը»:

ԱՄՆ-ի նոր վարչակազմը հայտարարել է, որ նախորդ կառավարության կողմից կիրառված առավելագույն պատժամիջոցների քաղաքականությունը ձախողվել է, իսկ ՀԳՀԾ-ից այդ երկրի դուրս գալը հանգեցրել է Վաշինգտոնի միջազգային մեկուսացմանը, հետևաբար, Միացյալ Նահանգները վերադառնում է Իրանի դեմ պատժամիջոցները չեղարկելու վերաբերյալ ԱԽ-ի կողմից հաստատված համաձայնագրին: