Նովրուզի դիվանագիտության կարևոր դերը՝ մշակութային մերձեցման գործում
https://parstoday.ir/hy/news/iran-i134170-Նովրուզի_դիվանագիտության_կարևոր_դերը_մշակութային_մերձեցման_գործում
Իրանի արտաքին գործերի նախարարության հանրային դիվանագիտության գլխավոր տնօրենը նշել է, որ Նովրուզի դիվանագիտության նպատակը Նովրուզը նշող երկրների մշակութային մերձեցման ճանապարհին առկա գաղափարների վերանայումն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 23, 2021 09:29 Asia/Tehran

Իրանի արտաքին գործերի նախարարության հանրային դիվանագիտության գլխավոր տնօրենը նշել է, որ Նովրուզի դիվանագիտության նպատակը Նովրուզը նշող երկրների մշակութային մերձեցման ճանապարհին առկա գաղափարների վերանայումն է:

«Իրան Փրես» լրատվական գործակալությանը տված ասուլիսում, Ալիռեզա Դելխոշն ասել է.«Նովրուզի դիվանագիտության մասին խորհրդաժողովի անցկացման նպատակն է քաղաքական, մշակութային ու տնտեսական գործակցություններ հաստատել»:

Իրանի արտաքին գործերի նախարարության հանրային դիվանագիտության գլխավոր տնօրենը նշել է, որ մշակութային ոլորտը ճանապարհ է ժողովուրդների ու կառավարությունների փոխըմբռնման համար:

«Նովրուզը ավելի շատ ազգային հարց է, քան ինքնիշխանության խնդիր, և հենց ազգերն ու ցեղերն են մասնակցում Նովրուզի ծեսերի անցկացմանը»,-ասել է Դելխոշը:

Իրանի արտաքին գործերի նախարարության հանրային դիվանագիտության գլխավոր տնօրենը հավաստիացրել է, որ ազգերն ու ցեղերը կարևոր դեր ունեն տարածաշրջանային մշակութային, քաղաքական ու տնտեսական գործակցություններում և զուգամերձության առումով: