Իրանի արձագանքը ՀԳՀԾ-ի վերաբերյալ արևմտյան պաշտոնյաների իռացիոնալ հայտարարություներին
https://parstoday.ir/hy/news/iran-i134384-Իրանի_արձագանքը_ՀԳՀԾ_ի_վերաբերյալ_արևմտյան_պաշտոնյաների_իռացիոնալ_հայտարարություներին
Ժնևում տեղակայված ՄԱԿ-ի գրասենյակում Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչն ի պատասխան արևմտյան պաշտոնյաների անխոհեմ հայտարարություններին, ընդգծել է, որ Իրանը կվերադառնա ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորություններին միայն մեղավոր կողմի գործնական քայլերի պայմաններում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 25, 2021 13:10 Asia/Tehran
  • Իրանի արձագանքը ՀԳՀԾ-ի վերաբերյալ արևմտյան պաշտոնյաների իռացիոնալ հայտարարություներին

Ժնևում տեղակայված ՄԱԿ-ի գրասենյակում Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչն ի պատասխան արևմտյան պաշտոնյաների անխոհեմ հայտարարություններին, ընդգծել է, որ Իրանը կվերադառնա ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորություններին միայն մեղավոր կողմի գործնական քայլերի պայմաններում:

ԻՌՆԱ-ի  հաղորդման համաձայն, Էսմայիլ Բաղայի Համանեն պատասխանելով արևմտյան պաշտոնյաների իռացիոնալ հայտարարություններին, ասել է.«Իրանը կվերադառնա ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորություններին, միայն այն պայմաններում երբ  ԱՄՆ որպես անօրինական կողմ և ՀԳՀԾ-ն խախտող կողմ գործնական   և արդյունավետ քայլերի ձեռնարկի այդ ուղղությամբ»:

Բաղայի Համանեն հավելել է, որ բացառապես միջուկային համաձայնագրի պայմաններին համապատասխան գործած և այդ շրջանակներում իր պարտավորությունների մի մասը կրճատած Իրանից  ՀԳՀԾ-ին լիարժեք  հավատարիմ մնալու պահանջը ոչ   միայն անարդար ու անպատասխանատու է, այլ ամբարտավան ու բռնի մոտեցում է: 

ՄԱԿ-ում Ժնևում տեղակայված միջազգային կամզակերպություններում Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչն ի պատասխան ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությանն ասել է. «Զավեշտական  է, որ նրանք Իրանից պահանջում են վերադառնալ և հավատարիմ մնալ ՀԳՀԾ-ին»:

Բաղայի Համանեն նշել է. «Միացյալ Նահանգների պարտականությունն է վերադառնալ ՀԳՀԾ,  ինչպես նաև փոխհատուցել պատճառած վնասներն ու վերսկսել իր պարտավորությունների գործադրումը»: