Իրանի ոստիկանությունն աշխարհում լավագույններից է՝ կազմակերպված հանցագործության դեմ պայքարի ոլորտում
ԻԻՀ ոստիկանության ուժերի հրամանատարի տեղակալը հայտարարել է. «Իրանի ոստիկանությունն աշխարհում լավագույններից է՝ կազմակերպված հանցագործության դեմ պայքարի ոլորտում»:
Գեներալ Ղասեմ Ռեզաին, Իրաքի ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ գեներալ Աբդուլ Հալիմ Ֆահեմ ալ Ֆարհուդ-ի հետ հանդիպման ժամանակ, նշելով, որ Իրանը 2000 կիլոմետր սահման ունի Աֆղանստանի ու Պակիստանի հետ, ասել է. «ՄԱԿ-ի գնահատականներով, Աֆղանստանն այս տարի ավելի քան 9 հազար տոննա թմրանյութ է արտադրել: Իսկ Իրանի ոստիկանությունը հայտնաբերել է ավելի քան 973 տոննա թմրանյութ, ինչը 25 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ:
Իրանի ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալն անդրադառնալով թմրանյութերի դեմ պայքարի, երթևեկության, ոստիկանների վերապատրաստման, միջազգային համագործակցության և կիբեր հանցագործության ոլորտում ոստիկանության գերազանց փորձառությանն ասել է. «Այսօր Իրանի ոստիկանությունը հպարտ է, որ կազմակերպված հանցագործության դեմ պայքարի ոլորտում աշխարհում լավագույն է, և մենք պատրաստ ենք մեր փորձը փոխանցել Իրաքի ոստիկանությանը:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio