Իրանի բանակի ռազմաօդային ուժերի հրամանատար. ԻԻՀ քաղաքականությունն ակտիվ դիմադրությունն է
https://parstoday.ir/hy/news/iran-i134756-Իրանի_բանակի_ռազմաօդային_ուժերի_հրամանատար._ԻԻՀ_քաղաքականությունն_ակտիվ_դիմադրությունն_է
ԻԻՀ բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարն ասել է. «Իրանի իսլամական հանրապետության քաղաքականությունն ակտիվ դիմադրությունն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 01, 2021 13:45 Asia/Tehran

ԻԻՀ բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարն ասել է. «Իրանի իսլամական հանրապետության քաղաքականությունն ակտիվ դիմադրությունն է:

Երկուշաբթի օրը, ԻԻՀ բանակի ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ Ազիզ Նասիրզադեն, տարբեր տեսակի ծանր տրանսպորտային ինքնաթիռների և ուղղաթիռներով օդուժի համալրման արարողության ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է.«Իրանի ավիացիոն արդյունաբերությունը դինամիկ և ակտիվ, նորարարական և ինքնաբավ, ինչպես նաև հուսալի՝ գործողությունների ոլորտում»:

Նա հավելել է.«Դիմադրություն նշանակում է անշարժ չմնալ և առաջընթաց ունենալ, ինչը կարելի է տեսնել Իրանի պաշտպանական արդյունաբերության մեջ»:

Երկուշաբթի օրը  Իրանի զինված ուժերին են հանձնվել Պաշտպանության նախարարության և զինված ուժերի աջակցության նախարարության ավիացիոն արդյունաբերության տարբեր տեսակի ռազմական ինքնաթիռներ և ծանր տրանսպորտային ու վերականգնված ուղղաթիռներ: