ԻԻՀ կառավարության խոսնակ.ՀԳՀԾ վերադառնալուց բացի ԱՄՆ-ն այլ ելք չունի
ԻԻՀ կառավարության խոսնակն ասել է.«Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղքականությունը ձախողել է և ՀԳՀԾ-ի վերադառնալուց բացի ԱՄՆ-ն այլ ելք չունի»:
ԻՍՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երեքշաբթի օրը կայացած մամլո ասուլիսում, Ալի Ռաբիին ասել է.«Իրանի կառավարությունը տրամաբանորեն է ընդունել իր արտաքին քաղաքականությունը և ձևավորման առաջին օրից պատժամիջոցների չեղարկման է ձգտել»:
Ռաբիին նշել է, որ ինչպես ամերիկացիներն են խոստովանել ձախողվել է Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականությունը և ամերիկացիների համար ՀԳՀԾ-ի համաձայնությանը վերադառնալուց բացի այլ ելք չի մնացել:
Իրանի ու ԱՄՆ-ի և ՀԳՀԾ-ի մյուս անդամների մասնակցությամբ, ոչ-պաշտոնական նիստի անցկացման վերաբերյալ Եվրամիության առաջարկի մասին, Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ նկատի առնելով ԱՄՆ-ի և եվրոպական երեք երկրների վերջերս ընդունած դիրքորոշումները, Իրանը նպատակահարմար չի գտնում ոչ-պաշտոնական նիստի անցկացումը: