ԻԻՀ գերագույն առաջնորդ. Բնապահպանական գործունեությունը կրոնական և հեղափոխական գործունեություն է
https://parstoday.ir/hy/news/iran-i135082-ԻԻՀ_գերագույն_առաջնորդ._Բնապահպանական_գործունեությունը_կրոնական_և_հեղափոխական_գործունեություն_է
ԻԻՀ գերագույն առաջնորդն ընդգծել է, որ բնապահպանական գործունեությունը կրոնական և հեղափոխական գործունեություններ է և չպետք է այն դիտել որպես շքեղ կամ դեկորատիվ աշխատանք:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Մարտ 05, 2021 12:26 Asia/Tehran

ԻԻՀ գերագույն առաջնորդն ընդգծել է, որ բնապահպանական գործունեությունը կրոնական և հեղափոխական գործունեություններ է և չպետք է այն դիտել որպես շքեղ կամ դեկորատիվ աշխատանք:

Ծառ տնկելու օրվա և բնական պաշարների շաբաթվա կապակցությամբ, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Ն Վ Այաթոլլահ Խամենեին ուրբաթ օրը երկու պտղատու տնկիներ է տնկել: Առաջբնորդի խոսքերով. «Բույսերն ու կանաչ տարածքը կարևոր նշանակություն ունեն մարդկային կյանքի և քաղաքակրթության կառուցման հարցում»:

Այաթոլլահ Խամենեին, անդրադառնալով շրջակա միջավայրին ուշադրություն  դարձնելու  հոգևոր և կրոնական արմատներին, նշել է. «Ծառ տնկելն այն առաքինություններից  է, որի մասին խոսվում է իսլամի սուրբ օրենքում»:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը նաև ընդգծել է շրջակա միջավայրի կարևորությունը երկրի Սահմանադրության մեջ, Իրանի կլիմայական և  կենսաբազմազանությունը համարելով հարմար հարթակ՝ շրջակա միջավայրի ոլորտում հասարակության  և հատկապես երիտասարդների ակտիվացման համար:

Այաթոլլահ Խամենեին ափսոսանք հայտնելով շահամոլ մարդկանց կողմից  անտառների, բնական պաշարների ու ստորգետնյա ջրերի ոչնչացման կապակցությամբ,   հավելել է.«Բնության ոչնչացումը մեծ աղետ է, որը սպառնում է մարդկության ապագային: Ուստի երկրի պաշտոնյաները և ամբողջ ժողովուրդը պետք է պայքարեն այդ երևույթի դեմ»:

Անդրադառնալով կորոնավիրուսի հարցին,  Այաթոլլահ Խամենեին ասել է.«Անցյալ տարի Նովռուզին, մարդիկ պահպանեցին առոջղապահական ցուցումները և երկրից հեռացրին  մեծ աղետը: Բայց այս տարի վտանգն ավելի մեծ է ու ավելի է տարածվում, ուստի այս տարի ևս ժողովուրդը պետք է հետևի առողջապահական բոլոր ցուցումներին»: