Էշխաբադի ջրաշեղջն Իրան չվող թռչունների ապաստարան
Մարտ 06, 2021 14:32 Asia/Tehran
Իրանի մայրաքաղաք Թեհրանի հարավում գտնվող Էշխաբադի ջրաշեղջը գտնվում է Ռեյ քաղաքից 25 կմ հեռավորության վրա, Ղալե նո շրջանում, համանուն գյուղի մոտ:
Ջրաշեղջը քառակուսի է, ունի մոտ 700 մ երկարություն և շրջապատված է ծղոտով:
Էշխաբադի ջրաշեղջը արհեստական ու սեզոնային շրջաշեղջ է,որը կառուցվել է դեպի այդ տարածքը տանող ջրերը, ներառյալ Վարամինում գտնվող Ղարչակի հյուսիս-արևմտյան ջրանցքների և Ռեյ քաղաքից հարավ-արևելք գտնվող ջրերը շահագործելու և ձկնաբուծության համար:
Էշխաբադի ջրաշեղջը, գտնվելով չվող թռչունների ճանապարհին վերածվել է թռչունների համար հարմար, մշտական, երկարաժամկետ և կարճաժամկետ բնակավայրի: