Ռոհանին Եվրոպային կոչ է արել վերջ տալ ՀԳՀԾ-ի համաձայնության հանդեպ անգործությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i135228-Ռոհանին_Եվրոպային_կոչ_է_արել_վերջ_տալ_ՀԳՀԾ_ի_համաձայնության_հանդեպ_անգործությանը
Իռլանդիայի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահը Եվրոպային կոչ է արել վերջ տալ ՀԳՀԾ-ի համաձայնության հանդեպ անգործությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 07, 2021 07:31 Asia/Tehran
  • Ռոհանին Եվրոպային կոչ է արել վերջ տալ ՀԳՀԾ-ի համաձայնության հանդեպ անգործությանը

Իռլանդիայի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահը Եվրոպային կոչ է արել վերջ տալ ՀԳՀԾ-ի համաձայնության հանդեպ անգործությանը:

Կիրակի օրը, Իռլանդիայի արտգործնախարար Սայմոն Քավոնիի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, Հասան Ռոհանին ասել է.«Կազմակերպության բանաձևը խախտելու պատճառով, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է պատշաճ վերաբերմունք դրսևորեր ԱՄՆ-ի նախկին կառավարության նկատմամբ»:

Անդրադառնալով Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականության և ապօրինի պատժամիջոցների ձախողմանը, Ռոհանին ասել է.«Որպես միջազգային բազմակողմանի համաձայնություն ՀԳՀԾ-ի ակտիվանալը պայմանավորված է ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների կատարյալ չեղարկմամբ և համաձայնության բոլոր կողմերի պարտավորությունների կատարմամբ»:

Հասան Ռոհանին նշել է, որ Իրանը պատրաստ է վերականգնել համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները, եթե ԱՄՆ-ն չեղարկի ապօրինի պատժամիջոցներըև դադարեցնի սպառնալիքի ու ճնշման քաղաքականությունը:

Հանդիպման ժամանակ, Իռլանդիայի արտգործնախարարը պատմական սխալ քայլ է բնութագրել ՀԳՀԾ-ից դուսր գալու ԱՄՆ-ի նախկին նախագահ՝ Դոնալդ Թրամփի որոշումըը: