Ռոհանին Եվրոպային կոչ է արել վերջ տալ ՀԳՀԾ-ի համաձայնության հանդեպ անգործությանը
Իռլանդիայի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահը Եվրոպային կոչ է արել վերջ տալ ՀԳՀԾ-ի համաձայնության հանդեպ անգործությանը:
Կիրակի օրը, Իռլանդիայի արտգործնախարար Սայմոն Քավոնիի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, Հասան Ռոհանին ասել է.«Կազմակերպության բանաձևը խախտելու պատճառով, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է պատշաճ վերաբերմունք դրսևորեր ԱՄՆ-ի նախկին կառավարության նկատմամբ»:
Անդրադառնալով Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականության և ապօրինի պատժամիջոցների ձախողմանը, Ռոհանին ասել է.«Որպես միջազգային բազմակողմանի համաձայնություն ՀԳՀԾ-ի ակտիվանալը պայմանավորված է ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների կատարյալ չեղարկմամբ և համաձայնության բոլոր կողմերի պարտավորությունների կատարմամբ»:
Հասան Ռոհանին նշել է, որ Իրանը պատրաստ է վերականգնել համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները, եթե ԱՄՆ-ն չեղարկի ապօրինի պատժամիջոցներըև դադարեցնի սպառնալիքի ու ճնշման քաղաքականությունը:
Հանդիպման ժամանակ, Իռլանդիայի արտգործնախարարը պատմական սխալ քայլ է բնութագրել ՀԳՀԾ-ից դուսր գալու ԱՄՆ-ի նախկին նախագահ՝ Դոնալդ Թրամփի որոշումըը: