Իրանի բանակի և ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի միասնությունը բոլոր մակարդակներում
https://parstoday.ir/hy/news/iran-i135244-Իրանի_բանակի_և_ԻՀՊԿ_ի_ռազմածովային_ուժերի_միասնությունը_բոլոր_մակարդակներում
«Իրանի Իսլամական Հանրապետության բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի միջև սիներգիան» թեմայով երկրորդ նիստում կարևորվել է բոլոր մակարդակներում բանակի և ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի միասնությունը:
(last modified 2026-02-25T12:24:36+00:00 )
Մարտ 07, 2021 13:00 Asia/Tehran
  • Իրանի բանակի և ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի միասնությունը բոլոր մակարդակներում

«Իրանի Իսլամական Հանրապետության բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի միջև սիներգիան» թեմայով երկրորդ նիստում կարևորվել է բոլոր մակարդակներում բանակի և ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի միասնությունը:

Այսօր նիստը կայացել է Իսլամական  հեղափոխության պահապանների կորպուսի և բանակի   ռազմածովային ուժերի հրամանատարներ՝ ծովակալ Ալիռեզա Թանգսիրիի և  ծովակալ Հոսեյն Խանզադիի ու մի խումբ այլ  հրամանատարների մասնակցությամբ:

Նիստում ունեցած ելույթում, ծովակալ Խանզադին ասել է.«Պարսից ծոցում, Հորմուզի նեղուցում, Օմանի ծովում և Իրանի Իսլամական Հանրապետության համակարգի վերահսկողության տակ գտնվող ծովերում տիրող անվտանգությունը հաստատվել է բանակի և ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հզորությամբ ու  շարունակական ներկայությամբ»:

Ծովակալ Խանզադին ասել է.«Թշմնամին  ցանկացած սպառնալիքի դեպքում այս երկրի երիտասարդության  կողմից կստանա ջախջախիչ  պատասխան»: