Մունեսան. Տարածաշրջանային զբոսաշրջությունից Իրանի բաժինը կազմում է ավելի քան 50 տոկոս
Մարտ 09, 2021 06:54 Asia/Tehran
Իրանի զբոսաշրջության, ձեռարվեստի և մշակութային ժառանգության նախարարն ասել է.«Միջազգային զբոսաշրջության ավելի քան 70 տոկոսը բաժին է հասնում տարածաշրջանային զբոսաշրջությանը, իսկ Իրանի բաժինը կազմում է ավելի քան 50 տոկոս»:
Երեքշաբթի օրը, Iran Press լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Ալի Ասղար Մունեսանն ասել է.«Իրանի զբոսաշրջիկների ավելի քան 50 տոկոսն Իրաքից ու Ադրբեջանից են»:
«Հարևան երկրներից Իրան են այցելում ավելի շատ ուխտագնացության և բուժման նպատակներով»,-ասել է Իրանի զբոսաշրջության, ձեռարվեստի և մշակութային ժառանգության նախարարը: