ԻՀՊԿ-ի Ղոդս ստորաբաժանման հրամանատար. ԱՄՆ-ի ոսկորների կոտրվելու ձայնը ժամանակին կլսվի
Մարտ 12, 2021 12:24 Asia/Tehran
ԻՀՊԿ-ի Ղոդս ստորաբաժանման հրամանատարն ասել է.«ԱՄՆ-ի ոսկորների կոտրվելու ձայնը ժամանակին կլսվի»:
Նահատակների մեծարման արարողությանը, նշելով, որ գեներալ Հաջ Ղասեմ Սոլեյմանիի սպանությամբ ԱՄՆ-ն ապացուցեց, որ ահաբեկիչ է, բրիգադային գեներալ Էսմայիլ Ղանին հավելել է.«Հանցագործ ԱՄՆ-ի ոսկորները ջարդելու ենք և ջարդվելու ձայնը ժամանակին կլսվի»:
Շեշտելով, որ աշխարհի իմպերիալիստները ինչպես ԱՄՆ-ն ու Իսրայելը այսօր ավելի քան երբևէ թուլացել են, ԻՀՊԿ-ի Ղոդս ստորաբաժանման հրամանատարը հավելել է.«Չնայած աշխարհի բոլոր հնարավորությունները Իսրայելի տրամադրության տակ են, սակայն ապահով մնալու համար, այդ ռեժիմն իր շուրջը մեկ մետր լայնությամբ ու վեց մետր բարձրությամբ պատ է կառուցում:
Պիտակ