Միջերկրական ծովում ահաբեկչական հարձակում է իրականացվել Իրանի առևտրային նավի դեմ
https://parstoday.ir/hy/news/iran-i135712-Միջերկրական_ծովում_ահաբեկչական_հարձակում_է_իրականացվել_Իրանի_առևտրային_նավի_դեմ
Իրանի նավագնացության կազմակերպության խոսնակը հայտարարել է, որ Միջերկրական ծովում ահաբեկչական հարձակում է իրականացվել «Իրան Շահրեքորդ» նավի վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 13, 2021 07:48 Asia/Tehran

Իրանի նավագնացության կազմակերպության խոսնակը հայտարարել է, որ Միջերկրական ծովում ահաբեկչական հարձակում է իրականացվել «Իրան Շահրեքորդ» նավի վրա:

Ալի Ղեյշիայանը հայտարարել է, որ մարտի 11-ին, պայթուցիկ սարքի միջոցով  իրականացված հարձակման հետևանքով, նավի կորպուսի մի մասը վնասվել է:

Նա հավելել է, որ Իրանի կոնտեյներային բեռնափոխադրումների ընկերությանը պատկանող նավը ուղևորվում էր դեպի Եվրոպա:

Ղեյշիյանի խոսքերով. «Պայթուցիկ սարքի հարվածից հետո, նավի տվյալ հատվածում հրդեհ է բռնկվել, որն անմիջապես մարրվել է նավապետի ու անձնակազմի ջանքերի շնորհիվ: Հարձակման հետևանքով վիրավորներ չկան»:

«Համապաստախան զննումներից և հարձակման հետևանքով պատճառված վնասի չափը հաստատվելուց հետո, նավը կշարունակի իր ճանապարհը»,- հավելել էնա:

Իրանի նավագնացության կազմակերպության խոսնակը նաև նշել է. «Ծովահենության բացահայտ օրինակ համարավող նման ահաբեկչական հարձակումները խախտում են  առևտրային փոխադրումների անվտանգության վերաբերյալ միջազգային սկզբունքները, և ձեռնարկվելու են համապատասպան իրավական գործողություններ՝ միջազգային կառույցների միջոցով հանցագործության հեղինակներին հայտնաբերելու ուղղությամբ»: