Ռոհանի. ԱՄՆ-ի նախկին կառավարության սխալների ուղղելը բխում է բոլորի շահերից
https://parstoday.ir/hy/news/iran-i135974-Ռոհանի._ԱՄՆ_ի_նախկին_կառավարության_սխալների_ուղղելը_բխում_է_բոլորի_շահերից
ԻԻՀ-ի նախագահն ասել է.«ԱՄՆ-ի նախկին կառավարության սխալների ուղղումը բխում է ոչ միայն Իրանի, այլ նաև Վաշինգտոնի ու միջազգային կազմակերպությունների շահերից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 16, 2021 13:40 Asia/Tehran
  • Ռոհանի. ԱՄՆ-ի նախկին կառավարության սխալների ուղղելը բխում է բոլորի շահերից

ԻԻՀ-ի նախագահն ասել է.«ԱՄՆ-ի նախկին կառավարության սխալների ուղղումը բխում է ոչ միայն Իրանի, այլ նաև Վաշինգտոնի ու միջազգային կազմակերպությունների շահերից:

Երեքշաբթի օրը, ջրամատակարարման ու էներգետիկ նախագծերի բացման արարողության ընթացքում, նշելով որ կորոնավիրուսի պանդեմիայի ու տնտեսական պատերազմի դժվարին պայմաններում այս նախագծերի բացումը ցույց տվեց, որ Իրանի ժողովուրդը, երիտասարդներն ու ինժեներներն ակտիվ են, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հավելել է.«ԱՄՆ-ի հանցագործ պետությունը իր ահաբեկչական նախագծով մեծ բռնություն է գործադրել իրանցիների դեմ»:

Իրանի նախագահը նշել է.«ԱՄՆ-ի ներկա կառավարությունը բազմիցս խոստովանել է նախորդ կառավարության սխալ լինելը, սակայն  2 ամիս անց, ոչ մի քայլ չի վերցրել նախորդ կառավարության սխալները ուղղելու համար, բավարարվելով միայն հայտարարություններով:  Հուսով ենք, որ նրանք կվերադառնան օրենքի ու բանականության ուղղության վրա ու կքայլեն այդ ճանապարհով»: