Իրանի նախագահը ժամանել է Ռուսաստան
(last modified Fri, 17 Jan 2025 12:46:17 GMT )
Հունվար 17, 2025 16:16 Asia/Tehran
  • Իրանի նախագահը ժամանել է Ռուսաստան

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Մոսկվա է ժամանել իր ռուս գործընկերոջ պաշտոնական հրավերով՝ նպատակ ունենալով ընդլայնել երկկողմ հարաբերությունները և ստորագրել ԻԻՀ և Ռուսաստանի միջև համատեղ համապարփակ ռազմավարական համաձայնագիրը։

Sahab ցանցի հաղորդման համաձայն, որը մեջբերում է ԻՌՆԱ-ն, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը ժամանելով Մոսկվայի Վենուկովա միջազգային օդանավակայան, հանդիպել է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Սիվիլիևին և երկու երկրների համագործակցության համատեղ հանձնաժողովի ռուսական կողմի ղեկավար, Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոին և մի քանի այլ ռուս պաշտոնյաների որոնք եկել էին դիմավորելու Իրանի նախագահին:

Ենթադրվում է, որ Իրանի նախագահը առանձին հանդիպումներ կունենա Ռուսաստանի նախագահի և վարչապետի հետ, իսկ Փեզեշքյանի և Պուտինի գլխավորությամբ Իրանի և Ռուսաստանի բարձրաստիճան պատվիրակությունների բանակցությունների ավարտին կստորագրվի Թեհրանի և Մոսկվայի միջև համապարփակ ռազմավարական համագործակցության համաձայնագիրը երկու երկրների նախագահների միջոցով։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ այս փաստաթուղթը պարունակում է մեկ նախաբան և 47 հոդված որը ընդգրկում է երկկողմ հարաբերությունների բոլոր ոլորտները։ Նախագահը մեկօրյա այցի ընթացքում կհանդիպի նաև ռուս գործարարների և արդյունաբերողների հետ։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր. «Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև համատեղ համապարփակ ռազմավարական համաձայնագիրը կատարում է այս երկու բարեկամ և հարևան երկրների ժողովրդի ցանկությունները և բարձրացնում երկու երկրների հարաբերությունները՝  ռազմավարական գործընկերության մակարդակին»։