Խաթիբզադե. Իրանն ԱՄՆ-ից որևէ ուղիղ կամ անուղակի ուղերձ չի ստացել
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը մի հարցազրույցում ասել է. «Իրանն ԱՄՆ-ի նոր կառավարությունից որևէ ուղիղ կամ անուղակի ուղերձ չի ստացել»:
Ֆարս լրատվցական գործակալության հաղորդման համաձայն, Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականը փետրվարի 10-ին հայտարարել էր, թե Բայդենի վարչակազմն Իրանի հետ վարումէ «ոչ ուղիղ դիվանագիօտություն»: Նա ասել էր. «Իրանի հետ դիվանագիտական շփումները շարունակվում են, սակայն ոչ ուղիղ ձևով»:
Ուրբաթ օրը, Sputnik– ին տված հարցազրույցում, Սաիդ Խաթիբզադեն հերքել է Սալիվանի հայտարարությունը, նշելով. «Հաշվի առնելով, որ Վաշինգտոնն է դուրս եկել «ամենաերկար և ծավալուն միջազգային պայմանագրերից», Իրանը մտադիր չէ ԱՄՆ-ին որևէ հաղորդագրություն ուղարկել:
Խաթիբզադեն հավելել է. «ՀԳՀԾ-ն ունի հստակ ճանպարհային քարտեզ: Այդ պատճառով, կարիք չկա բանակցել (ԱՄՆ-ի հետ՝ ՀԳՀԾ վերադառնալու շուրջ): Մենք չունենք հաղորդագրություններ ուղարկելու կամ ստանալու կարիք»: