Իրանի ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Աֆղանստանում Քամալ Խանի ամբարտակի շահագործմանը
https://parstoday.ir/hy/news/iran-i136648-Իրանի_ԱԳՆ_խոսնակն_անդրադարձել_է_Աֆղանստանում_Քամալ_Խանի_ամբարտակի_շահագործմանը
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն, չորեքշաբթի օրը Աֆղանստանում Քամալ Խանի ամբարտակի բացման կապակցությամբ ասել է. «Ըստ երկու երկրների միջև 1972 թ. ստորագրված փաստաթղթի, ջրի նկատմամբ Իրանի իրավունքը հաստատված է և Աֆղանստանի կառավարությունը հավատարիմ է այդ փաստաթղթին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 25, 2021 05:34 Asia/Tehran
  • Իրանի ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Աֆղանստանում Քամալ Խանի ամբարտակի շահագործմանը

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն, չորեքշաբթի օրը Աֆղանստանում Քամալ Խանի ամբարտակի բացման կապակցությամբ ասել է. «Ըստ երկու երկրների միջև 1972 թ. ստորագրված փաստաթղթի, ջրի նկատմամբ Իրանի իրավունքը հաստատված է և Աֆղանստանի կառավարությունը հավատարիմ է այդ փաստաթղթին»:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հավելել է, որ դաշտավայրերի չորացումը լուրջ վնաս կհասցնի սահմանի երկու կողմերում գտնվող մարդկանց: Նա հավելել է, որ դաշտավայրերի չորացումը կարող է նաև ավազամրրիկների առաջացման պատճառ դառնալ:

Խաթիբզադեն հավելել է, որ Իրանի հարավ-արևելյան  Սիստան և Բալուչեստան նահանգի զարգացման հարցը կառավարության օրակարգային հարցերից է և  զարգացման ծրագրերի համար պետք է ապահովել նաև անհրաժեշտ քանակությամբ ջուր: