Զարիֆ. ՀԳՀԾ-ն վերակենդանացնելուն ուղղված քայլերը բազմիցս խեղաթյուրված են ներկայացվել
Արձագանքելով արևմտյան երկրների պաշտոնյաների հակաիրանական հայտարարություններին, ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է, որ ՀԳՀԾ-ն վերակենդանացնելուն ուղղված քայլերը բազմիցս խեղաթյուրվել են:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, հինգշաբթի օրը Թվիթերում արած գրառման մեջ արձագանքելով ՀԳՀԾ-ի վերաբերյալ արևմտյան երկրների պաշտոնյաների հայտարարություններին, նշել է. «ՀԳՀԾ-ն վերակենդանացնելուն ուղղված քայլերը բազմիցս աղավաղված են ներկայացբվել և փորձ է արվել փոխել զոհի ու հանցագործի տեղերը»:
Զարիֆն իր ուղերձին կցել է անգլերեն լեզվով մի օրացույց՝ ՀԳՀԾ-ի վերաբերյալ:
Օրացույցը, որը հրապարակվել է նաև ԱԳՆ կայքում և ներկայացնում է ՀԳՀԾ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների անգլերեն ժամանակագրությունը, սկսվում է 2016թ հունվարի 16 և շարունակվում է մինչ օրս: