Զարիֆ. ՀԳՀԾ-ն վերակենդանացնելուն ուղղված քայլերը բազմիցս խեղաթյուրված են ներկայացվել
https://parstoday.ir/hy/news/iran-i136724-Զարիֆ._ՀԳՀԾ_ն_վերակենդանացնելուն_ուղղված_քայլերը_բազմիցս_խեղաթյուրված_են_ներկայացվել
Արձագանքելով արևմտյան երկրների պաշտոնյաների հակաիրանական հայտարարություններին, ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է, որ ՀԳՀԾ-ն վերակենդանացնելուն ուղղված քայլերը բազմիցս խեղաթյուրվել են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 26, 2021 05:15 Asia/Tehran
  • Զարիֆ. ՀԳՀԾ-ն վերակենդանացնելուն ուղղված քայլերը բազմիցս խեղաթյուրված են ներկայացվել

Արձագանքելով արևմտյան երկրների պաշտոնյաների հակաիրանական հայտարարություններին, ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է, որ ՀԳՀԾ-ն վերակենդանացնելուն ուղղված քայլերը բազմիցս խեղաթյուրվել են:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն,  ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, հինգշաբթի օրը Թվիթերում արած գրառման մեջ արձագանքելով ՀԳՀԾ-ի վերաբերյալ արևմտյան երկրների պաշտոնյաների հայտարարություններին, նշել է. «ՀԳՀԾ-ն վերակենդանացնելուն ուղղված քայլերը բազմիցս աղավաղված են ներկայացբվել և փորձ է արվել փոխել զոհի ու հանցագործի տեղերը»:

Զարիֆն իր ուղերձին կցել է անգլերեն լեզվով մի օրացույց՝ ՀԳՀԾ-ի վերաբերյալ:

Օրացույցը, որը հրապարակվել է նաև ԱԳՆ կայքում և ներկայացնում է ՀԳՀԾ-ի  շուրջ տեղի ունեցող իրադարձությունների անգլերեն ժամանակագրությունը, սկսվում է 2016թ հունվարի 16 և շարունակվում է մինչ օրս: