Իրանը զգուշացրել է ԻԼԻՊ-ի վերակազմավորման կապակցությամբ
Բելգիայում ու ԵՄ-ճում Իրանի դեսպանը հայտարարել է. «Սիրիայի ճգնաժամի՝ ռազմականից քաղաքականի անցնելու ճանապարհին պետք է զգոն լինել ԻԼԻՊ և այլ թաքֆիրական խմբավորումների վերակազմավորման հարցի նկատմամբ»:
Երեքշաբթի օրը Բրյուսելում կայացած «Աջակցություն Սիրիայի և տարածաշրջանի ապագային» խորագրով խորհրդաժողովի հինգերորդ նստաշրջանում, Ղոլամհոսեյն Դեհղանին հայտարարել է, որ Սիրիայի ճգնաժամը մուտք է գործում տասերորդ տարին: Նա հավելել է. «Դա վկայում է, որ միջազգային հանրությունը չունի կամք՝ միջազգային իրավունքի հիման վրա և Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելով, այս հարցը լուծելու համար»:
«Սիրիայի ճգնաժամի սկզբից Իրանն ընդգել է այն քաղաքական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը», - ասել է Բելգիայում Իրանի դեսպանը, հավելելով. «Միակողմանի պատժամիջոցները հակասում են միջազգային օրենսդրությանը, և Սիրիայի ժողովրդին պետք է հնարավորություն տրվի առանց արտաքին միջամտության որոշել այդ երկրի ապագան ու վերջ դնել ճգնաժամին»: