Զարիֆ. Իրանի ու ԱՄՆ-ի պաշտոնյաները չեն հանդիպելու
Իրանի ԱԳ նախարարը ԱՄՆ-ի ու Իրանի պաշտոյաների ցանկացած հանդիպում ավելորդ է համարել:
Ուրբաթ օրն իր թվիթերյան միկրոբլոգում արած գրառման մեջ, Իրանի ԱԳ նախարարը Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարե է, որ Թեհրանն ու ՀԳՀԾ-ի մյուս անդամները համաձայն են մասնակցել Վիեննայում անցկացվելիք հանդիպմանը: Զարիֆը գրել է.«ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի տեսակապով անցկացված հանդիպման ըթնացքում, Իրանը, ԵՄ-ը, Եվրոեռյակը և Չինաստանն ու Ռուսաստանը համաձայնության են եկել առաջիկա երեքշաբթի օրը Վիեննայում վերսկսել դեմ առ դեմ բանակցությունները»:
Զարիֆը հավելել է.«Մեր նպատակն է հնարավորինս արագ վերջնականացնել միջուկային քայլերի ու պատժամիջոցների չեղարկումը՝ այդ գործողության ուղեքարտեզի նախագծմամբ, որից հետո էլ Իրանը կդադարեցնի իր փոխարինող քայլերը»:
Արձագանքելով Wall Street Journal-ում հրապարակված՝ երեքշաբթի օրը անցկացվելիք նիստին ԱՄՆ-ի հավանական մասնակցության մասին լուրին, Զարիֆը գրել է.«Իրանի ու ԱՄՆ-ի պաշտոնատարները չեն հանդիպելու: Դրա կարիքը չկա»: