Խաթիբզադե. Իրանի հստակ պահանջը բոլոր պատժամիջոցների չեղարկումն է
https://parstoday.ir/hy/news/iran-i137392-Խաթիբզադե._Իրանի_հստակ_պահանջը_բոլոր_պատժամիջոցների_չեղարկումն_է
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է.«Իրանի փոխհատուցման միջոցները դադարեցնելու պայմանը ԱՄՆ պատժամիջոցների ամբողջական չեղարկումըբև Թեհրանին կողմից այդ փաստինհաստատումն է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 03, 2021 12:20 Asia/Tehran
  • Խաթիբզադե. Իրանի հստակ պահանջը բոլոր պատժամիջոցների չեղարկումն է

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է.«Իրանի փոխհատուցման միջոցները դադարեցնելու պայմանը ԱՄՆ պատժամիջոցների ամբողջական չեղարկումըբև Թեհրանին կողմից այդ փաստինհաստատումն է»:

Սաիդ Խաթիբզադեն շաբաթ օրը պատասխանելով Իրանի դեմ պատժամիջոցների փուլային չեղարկման մասին ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի տեղակալի խոսքերին ասել է.«Ինչպես ասվել է, քայլ առ քայլ ծրագիր գոյություն չունի, և Իրանի Իսլամական Հանրապետության վերջնական քաղաքականությունն է ԱՄՆ-ի կողմից սահմանված բոլոր պատժամիջոցների չեղարկումը, ներառյալ Թրամփի կողմից սահմանված պատժամիջոցները, ինչպես նաև ցանկացած այլ խորագրի ներքո սահմանված պատժամիջոցները»:

Խաթիբզադեն հայտարարել է. «Իհարկե, պատժամիջոցների վերացումը պետք է արդյունավետ լինի և պետք է ստուգվի Իրանի կողմից»:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է. Իրանի փոխհատուցման միջոցների կասեցումը և դրանց վերսկսումը տեղի կունենան միայն բոլոր պատժամիջոցների չեղարկումից և ստուգումից հետո: