Զարիֆը Լը Դրիանին հորդորել է վերջ տալ ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցների գործադրմանը
Իրանի ԱԳ նախարարը Ֆրանսիայի իր պաշտոնակցին խորհուրդ է տբել Վիեննայում կայանալիք ՀԳՀԾ-ի համատեղ նիստում հանդես գալ կառուցողական դիրքորոշմամբ:
Շաբաթ օրն իր ֆրանսիացի պաշտոնկացի հետ հեռախոսազրույցում, Մոհամմադ Ջավադ Զարիֆը վերջինիս խորհուրդ է տվել Վիեննայում կայանալիք ՀԳՀԾ-ի համատեղ նիստում հանդես գալ կառուցողական դիրքորոշմամբ:
Թվիթերում արած գրառման մեջ, Զարիֆը նշել է. «Այսօր, Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ հեռախոսազրույցում, նրան խնդրել եմ կառուցողական դիրքորոշմամբ հանդես գալ ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի առաջիկա նիստում»:
Նա հավելել է. «Ես Ֆրանսիային կոչ եմ անում պահպանել միջուկային համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները և դադարեցնել ԱՄՆ կողմից սահմանված անօրինական պատժամիջոցների կիրառումը»: